Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի՝ աջակցելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած մարզերին. փոխվարչապետ

05 Հոկտեմբեր, 2022 17:00
Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի՝ աջակցելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած մարզերին. փոխվարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա գույքի հափշտակություններով ու թալանով ուղեկցվող հարձակումների հետևանքով քաղաքացիների գույքային վնասները փոխհատուցելու ուղղութամբ իրականացվող միջոցառումներին։

«Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին:

Մենք Կառավարության նախորդ նիստերում օրակարգային հարցերում նաև քննարկեցինք և մարզպետարաններին հատկացրեցինք գումար՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար: Բացի սրանից, ունենք Քաղաքաշինության կոմիտեով ընթացիկ այլ աշխատանքներ, աշխատանքները պետք է իրականացվեն այն համայնքերում, որտեղ տուժել են քաղաքացիների և՛ սեփականությունը և՛, իհարկե, պետական գույքը:

Խոսքը վերաբերում է դպրոցներին ու մանկապարտեզներին, այս դեպքում մենք միանշանակ կաջակցենք, եթե պարզվի, որ քաղաքացիները տուժել են ագրեսիայի հետևանքով»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին