Կարևոր իրադարձություններ

Սյունիքի նախկին մարզպետի որդու քրեական գործը դատարան է ուղարկվել

05 Հոկտեմբեր, 2022 16:53
Սյունիքի նախկին մարզպետի որդու քրեական գործը դատարան է ուղարկվել

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրգործը ուղարկվել է դատարան։

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, գործը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 30-ին, մակագրվել՝ դատավոր Լուսինե Սեփխանյանին:

 Կարեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ:

Բացի այդ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին:

Հիշեցնենք, որ զինված միջադեպը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին