Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Հավանական հանդիպումը կլինի Փաշինյան-Էրդողան առաջին դեմ առ դեմ հանդիպումը

05 Հոկտեմբեր, 2022 15:47
Հավանական հանդիպումը կլինի Փաշինյան-Էրդողան առաջին դեմ առ դեմ հանդիպումը

Արդեն մի քանի օր է հայաստանյան ու օտարերկրյա լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի սպասվելիք հանդիպման մասին: Ըստ ԶԼՄ-ների` նրանք կհանդիպեն հոկտեմբերի 6-ին, Պրահայում` Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում: 

Shabat.am-ի հարցին` արդյոք նախատեսվո՞ւմ է հանդիպում, և որքանո՞վ են հավաստի տարածված տեղեկությունները, ՀՀ վարչապետի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ «ավելի ուշ կտեղեկացնենք այդ մասին»:

Հավելենք, որ հավանական հանդիպումը կլինի Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին դեմ առ դեմ հանդիպումը։

 

Լրահոս

Դիտել ավելին