Կարևոր իրադարձություններ

Բազուկային դիետան կմաքրի օրգանիզմն ու կգեղեցկացնի մարմին

07 Հոկտեմբեր, 2015 22:17
Բազուկային դիետան կմաքրի օրգանիզմն ու կգեղեցկացնի մարմին

Բազուկը ցածր կալորիականության հետ մեկտեղ (100 գրամում՝ 40 կկալ) պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, բջջանյութ, երկաթ, կալիում, կալցիում, պեկտին և այլն: Բազուկային դիետայի ժամանակ օրգանիզմը մաքրվում է, իսկ դեմքի ցանը՝ վերանում: Այն հաշվարկված է 7-10 օրվա համար: Դրանից ավել բժիշկները խորհուրդ չեն տալիս, հայտնում է allwomen.net.ua-ն:

Բազուկային դիետայի ժամանակ հարկավոր է օրակարգից հանել ճարպոտ սնունդը, քաղցրավենիքը և ալկոհոլը: Միաժամանակ կարելի է օգտագործել այլ բանջարեղեն, անյուղ միս, հատիկային փաթիլներ, յուղազրկված կաթնամթերք: Որպեսզի բազուկը լավ յուրացվի, անհրաժեշտ է այն օգտագործել ձիթապտղի կամ կտավատի յուղերի հետ:

Ցանկացած դիետայի նման, բազուկային դիետան էլ խորհուրդ չի տրվում հիվանդ մարդկանց: Ռիսկի չդիմելու համար պետք է խորհրդակցել բժշկի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին