Կարևոր իրադարձություններ

Բոլորին հրավիրում ենք նպաստելու քաղաքի վերածնունդին. Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները

05 Հոկտեմբեր, 2022 13:43
Բոլորին հրավիրում ենք նպաստելու քաղաքի վերածնունդին. Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները

«Visit Jermuk» ֆեյբուքյան էջի փոխանցմամբ` Ջերմուկում բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսել են իրենց աշխատանքները։

«Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։

Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։

Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։

Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին:

Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածնունդին։

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հյուրանոցների պաշտոնական էջերում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին