Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունն Արթուր Վանեցյանի փոխարեն նոր թեկնածուներ է առաջադրել

04 Հոկտեմբեր, 2022 10:11
Ընդդիմությունն Արթուր Վանեցյանի փոխարեն նոր թեկնածուներ է առաջադրել
ԱԺ խորհրդի երեկ երեկոյան կայացած հերթական նիստում ներառված է եղել նաև միջպետական տարբեր պատվիրակությունների կազմերում ու խորհրդարանական բարեկամական խմբերում «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանին խմբակցության գործող անդամներով փոխարինելու հարցերը։
 
«Պատիվ ունեմը» Վանեցյանի փոխարեն առաջադրել է Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի թեկնածությունները։
Վանեցյանին փոխարինելու հարցերն ԱԺ խորհրդի նիստում այդպես էլ չեն քննարկվել, քանի որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել իր առաջարկած նախագծերի քննարկմանը։
 

Լրահոս

Դիտել ավելին