Կարևոր իրադարձություններ

Հանրությանը կներկայացվի «Հրետանավորի օրագիրը» գիրքը

04 Հոկտեմբեր, 2022 08:47
Հանրությանը կներկայացվի «Հրետանավորի օրագիրը» գիրքը

Ընթերցողի սեղանին կդրվի Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գիրքը։ Հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կկայանա գրքի շնորհանդեսը։

Ալբերտ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի ընթացքում, որպես զորակոչիկ, մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ծանր մարտերին: Հեղինակը օրագրային համառոտ ձեւաչափով վավերագրել է պատերազմն՝ առանց հատուկ «գեղարվեստականության», իր բնական խոսքով: Գիրքը ոչ այնքան ռազմական իրադարձությունների ու մարտերի մասին է, որքան՝ երիտասարդ զինվորների կյանքի ու «առօրյա» պատերազմի մասին։

Միջոցառմանը ներկա են լինելու նաեւ Ալբերտի զինակից ընկերները։

Շնորհանդեսի ընթացքում խոսքով հանդես կգա Ալբերտ Մկրտչյանը, ինչպես նաեւ գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու գրքի նախաբանի հեղինակ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Միջոցառման վերջում «Կողբ» հիմնադրամն ու «Մարտական եղբայրություն» միաբանությունը կազդարարեն Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթի մեկնարկի մասին:

«Հրետանավորի օրագիրը» գրքի հրատարակությունն ու շնորհանդեսը հնարավոր են դարձել «Մարտական եղբայրություն» միաբանության, «Կողբ» հիմնադրամի եւ «Անտարես» հրատարակչության աջակցության եւ հանրային հանգանակության շնորհիվ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին