Կարևոր իրադարձություններ

Անիրատեսական «խաղ»՝ աշխարհաքաղաքական ցունամիի պայմաններում. «Փաստ»

04 Հոկտեմբեր, 2022 08:31
Անիրատեսական «խաղ»՝ աշխարհաքաղաքական ցունամիի պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համավարկի հետևանքները լիովին չհաղթահարած՝ մարդկությունն այս անգամ համաշխարհային մակարդակով թևակոխել է աշխարհաքաղաքական ցնցումների նոր փուլ։ Ուկրաինական ճգնաժամը ցունամի է առաջ բերել ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Սակայն այդ ցունամին ոչ միայն մարելու միտումներ ցույց չի տալիս, այլև ժամանակի ընթացքում ավելի է ահագնանում։ Մի շարք գործընթացներ են տեղի ունենում, որոնք ավելի են թեժացնում իրավիճակը։ Լուգանսկում, Դոնեցկում և Խերսոնի ու Զապորոժիեի շրջանների որոշ բնակավայրերում օրեր առաջ տեղի ունեցան ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները, և հիմա լիովին ընթացքի մեջ է ՌԴ-ին միավորվելու գործընթացը։

Բայց հավաքական Արևմուտքը ավելի է գրգռվում այս քայլից՝ պատրաստվելով ավելի մեծ դիմակայության։ Ընդ որում, արևմտյան պետությունները հաշվի են առնում, որ այդ տարածքների՝ ՌԴ-ի կազմ մուտք գործելու դեպքում, դրանց վրա հարձակումը կարող է դիտվել հարձակում Ռուսաստանի վրա, և այդ երկիրը գործի կդնի իր ունեցած բոլոր հնարավոր միջոցները իր տարածքը պաշտպանելու համար։ ՌԴ-ում հայտարարված մասնակի մոբիլիզացիան ևս ենթադրում է, որ ռուսական բանակը պատրաստվում է ավելի ինտենսիվ մարտերի։

Մյուս կողմից էլ՝ մեծանում է միջուկային զենքի կիրառման հավանականությունը։ Այսինքն, 1960-ականների Կարիբյան ճգնաժամից ի վեր աշխարհը կանգնել է գլոբալ միջուկային վտանգի առաջ։ Եվ արևմտյան պետությունների բլոկի երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մի կողմից՝ հայտարարում են, թե համապատասխան արձագանք կտան միջուկային զենքի կիրառման դեպքում, իսկ մյուս կողմից էլ՝ ավելացնում են իրենց ջանքերն Ուկրաինային աջակցելու ուղղությամբ։

Եվ չնայած կրկին օրակարգ է բերվում Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու հարցը, բայց այն առկա կրողությունների պայմաններում անիրատեսական է թվում նույնիսկ մասնագետների համար, իսկ արևմտյան երկրները հերթովհայտարարում են, որ դա ժամանակավրեպ է: Բայց Արևմուտքը չի համակերպվում Ուկրաինայի դիրքերի թուլացման հետ և, որպես լրացուցիչ ճնշման գործիք, ԱՄՆ-ում, ինչպես նաև Մեծ յոթնյակի, ԵՄ-ի շրջանակներում քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները։ Ամենավտանգավորն այն է, որ հակամարտությունը կարող է ինչ-որ մի պահի դուրս գալ կառավարելի հունից և անդառնալի հետևանքների պատճառ դառնալ։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին