Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Ես չէի կանխատեսել, որ պետք է պաշտոն զբաղեցնեմ. «Հրապարակ»

04 Հոկտեմբեր, 2022 08:02
Ես չէի կանխատեսել, որ պետք է պաշտոն զբաղեցնեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կիրակի օրը Ալավերդիում կոալիցիոն հուշագիր ստորագրվեց ընտրություններում առաջին տեղը գրաված «Ապրելու երկիր» եւ երրորդ տեղը զբաղեցրած ՀԱԿ-ի միջեւ։ Ավելի ճիշտ` ՀԱԿ-ն իր մեկ մանդատով որոշեց, թե ով պետք է դառնա Ալավերդու քաղաքապետ։ Հիշեցնենք, որ ՔՊ ցուցակը գլխավորում էր պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով «Ապրելու երկրին» հավասար ձայներ է ստացել, եւ ՀԱԿ 1 մանդատից էր կախված, թե ով կունենա «50+1» ձայն, որպեսզի ձեւավորի համայնքային իշխանություն։ Մինչ 2 ուժերի՝ կոալիցիա ձեւավորելը, ՀԱԿ ցուցակը գլխավորած հաշվապահական ընկերության ղեկավար Նորայր Գեւորգյանն ինքնաբացարկ ներկայացրեց:

Նա մեզ խոստովանել էր, թե կուսակցության որոշումն իր սկզբունքներին դեմ է, դրա համար է տեղը զիջում ցուցակի հաջորդ համարին։ Երեկ մենք Գեւորգյանին հարցրինք՝  ուզում էիք իշխանությա՞ն հետ կոալիցիա կազմել։ «Այստեղ խնդիրն իշխանությունը չէ»: Հապա ի՞նչն է։ «Իմ մասնագիտությունը, ես չէի կանխատեսել, որ պետք է երրորդ տեղը լինեմ եւ առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնեմ, իսկ օրենքը դա է պարտադրում՝ առաջին տեղակալի պաշտոնը հասնում է ցուցակի առաջին համարին։ Ես նախընտրեցի իմ մասնագիտությունը»։

Բայց ասել էիք, որ կուսակցության որոշումը չի համընկնում Ձեր սկզբունքներին։ «Ուզո՞ւմ եք անկեղծանամ` այո, ես ազատական գաղափարախոսության կրող եմ, իսկ երբ բացում եք Ռուբեն Վարդանյանի ելույթները, տրամագծորեն հակադրվում են իմ սկզբունքներին, գաղափարներին․ ես չէի կարող դեմ գնալ իմ սկզբունքներին»,- ասաց Գեւորգյանը։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին