Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Ջրառատ գյուղի թռչնաֆաբրիկայի մոտակայքում

04 Հոկտեմբեր, 2022 00:15
Հրդեհ՝ Ջրառատ գյուղի թռչնաֆաբրիկայի մոտակայքում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 17։12-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում՝ թռչնաֆաբրիկայի մոտակայքում, այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել՝ 21:57-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ տրակտոր:

 

Լրահոս

Դիտել ավելին