Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

03 Հոկտեմբեր, 2022 23:35
Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան»:

 

Լրահոս

Դիտել ավելին