Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան

03 Հոկտեմբեր, 2022 21:40
ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան

ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից, որպեսզի անհապաղ դուրս բերվեն զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին