Կարևոր իրադարձություններ

Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն

03 Հոկտեմբեր, 2022 21:05
Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով: Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն:

Երեխայի մոտ առկա է եղել դաստակի և մատների անդամահատում, փափուկ հյուսվածքների տարածում:

Վիրահատությամբ հնարավոր է եղել վերականգնել միայն մեկ մատը: Վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ:

 

Լրահոս

Դիտել ավելին