Կարևոր իրադարձություններ

Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությամբ. Զախարովան՝ ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների մասին

03 Հոկտեմբեր, 2022 19:20
Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությամբ. Զախարովան՝  ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ և ադրբեջանցի զինվորականների մահապատիժների տեսանյութին, կոչ է արել  Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով անհապաղ վերլուծել դրանք: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։

Զախարովան մասնավորապես նշել է․

«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությամբ։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական իշխանություններին՝ անհապաղ անցկացնել տվյալ տեսահոլովակների համակողմանի վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով: Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին