Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Լանջաղբյուր գյուղի մոտակա սարում

03 Հոկտեմբեր, 2022 20:45
Հրդեհ՝ Լանջաղբյուր գյուղի մոտակա սարում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 13։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 17:21-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին