Կարևոր իրադարձություններ

Որոշ ժամանակով կփակվի Մ.Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

03 Հոկտեմբեր, 2022 18:45
Որոշ ժամանակով կփակվի Մ.Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Ժամանակավորապես կփակվի Մ.Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան։

Հարգելի համաքաղաքացիներ,

 

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները: Գործընթացի մեկնարկը կտրվի 05.10.2022թ.-ին, ավարտը՝ 25.10.2022թ. : Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին