Կարևոր իրադարձություններ

ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը վայր է դնում մանդատը. նա առաջադրվել է ԿԸՀ նախագահի պաշտոնում

03 Հոկտեմբեր, 2022 16:53
ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը վայր է դնում մանդատը. նա առաջադրվել է ԿԸՀ նախագահի պաշտոնում

ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում։

Այս կապակցությամբ Հովակիմյանն իր էջում գրել է. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը։ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ 

Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլև դադարեցված է։ 

Տեղեկացնեմ նաև, որ այսօր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»:

 

Լրահոս

Դիտել ավելին