Կարևոր իրադարձություններ

Միջազգային հանրությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար. Փաշինյանը՝ գերիների տեսանյութի մասին

02 Հոկտեմբեր, 2022 14:50
Միջազգային հանրությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար. Փաշինյանը՝ գերիների տեսանյութի մասին
Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնադակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- նշել է նա:
 
Փաշինյանը նաև գրել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր առկա միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով»,- նշել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին