Կարևոր իրադարձություններ

Համացանցում տարածված տեսանյութը ռազմական հանցագործություն է. Տոյվո Կլաարը

02 Հոկտեմբեր, 2022 11:34
Համացանցում տարածված տեսանյութը ռազմական հանցագործություն է. Տոյվո Կլաարը

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցիները գնդակահարում են հայ անզեն ռազմագերիներին, նշել է, որ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է:

«Եվս մեկ սարսափազդու տեսանյութ, որտեղ ցուցադրվում է գերիների գնդակահարություն: Եթե այս տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք է քննվի, իսկ մեղավորներն էլ՝ պատժվեն», - գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին