Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Դաշտադեմ գյուղում

01 Հոկտեմբեր, 2022 17:12
Հրդեհ՝ Դաշտադեմ գյուղում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի վերջնամասում այրվում է չոր խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։03-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին