Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև բեղմնավոր կշարունակի ամրապնդվել. վարչապետի շնորհավորանքը Կիպրոսի անկախության օրվա առթիվ

01 Հոկտեմբեր, 2022 16:17
Վստահ եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև բեղմնավոր կշարունակի ամրապնդվել. վարչապետի շնորհավորանքը Կիպրոսի անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Ձերդ գերազանցություն,

 

Ջերմորեն շնորհավորում և ամենաանկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի բարօրությունը, առաջընթացը և խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն Կիպրոսի եղբայրական ժողովրդին։

 

Ավանդական կուռ կապերի, պատմամշակութային և արժեհամակարգային ընդհանրությունների վրա խարսխված հայ-կիպրական միջպետական հարաբերություններն առանձնանում են իրենց դաշնակցային բնույթով և միմյանց հանդեպ համերաշխություն դրսևորելու և սատարելու պատրաստակամությամբ։

 

Վստահ եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև բեղմնավոր և մշտապես զարգացող փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում»:

 

Լրահոս

Դիտել ավելին