Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Կոտայքում. կան վիրավորներ

01 Հոկտեմբեր, 2022 14:33
Վթար՝ Կոտայքում. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 40-ամյա Սերոբ Ջ-ի վարած Lexus մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Արթուր Ս-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Ս-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Մարինե Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին