Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401
    419

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարը հույն գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

01 Հոկտեմբեր, 2022 13:20
ԿԳՄՍ նախարարը հույն գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման, մշակութային տուրիզմի զարգացման, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով հանդես գալու, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ շատ կարևոր է այս դժվարին ժամանակաշրջանում համախմբել ուժերը՝ դիմագրավելու առկա մարտահրավերներին և ամրապնդելու համագործակցությունը՝ հանուն ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խաղաղության ապահովման։

 

Զրույցի ընթացքում Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսը կարևորել է երկու ժողովուրդների պատմական փոխառնչությունները, ինչպես նաև բարձր գնահատել հայկական համայնքի դերը երկրի տարբեր ոլորտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին