Կարևոր իրադարձություններ

Պացիետները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների արդյունքները տեսնելու առցանց

01 Հոկտեմբեր, 2022 12:28
Պացիետները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների արդյունքները տեսնելու առցանց

Քննարկվել են լաբորատոր հետազոտությունների տվյալներն էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակուվ կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն արդրադարձել է գործիքակազմի կարևորությանն ու ժամանակակից մոտեցումներին համահունչ քայլելու անհրաժեշտությանը:
Թե մասնավոր և պետական բժշկական կենտրոնների ենթակայության, թե մասնավոր լաբորատորիաների կողմից կատարվող հետազոտությունները ինտեգրելով ԱՐՄԵԴ համակարգ՝ պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց հետազոտությունների արդյունքներն առցանց, ինչը հասանելի կլինի տարբեր կենտրոններում բուժօգնություն ստանալիս: Միաժամանակ, ապանձնավորված թվային տվյալները բազա կլինեն հիվանդությունների ճիշտ վերլուծության և բուժման գործընթացի հստակ կազմակերպման առումով:

Գործընկերները պայմանավորվել են ևս մեկ անգամ ճշգրտել թվայնացման ենթակա 15000-ից ավելի հետազոտությունների կոդերը, լաբորատոր-գործիքային հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների հետ կրկին քննակել մանրամասները, ներդման ժամկետները:

 

Լրահոս

Դիտել ավելին