Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան հիշեցնում է ադրբեջանական ուժերի` ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին

01 Հոկտեմբեր, 2022 10:28
Ֆրանսիան հիշեցնում է ադրբեջանական ուժերի` ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Ֆրանսիան խորապես մտահոգված է ադրբեջանական բանակի կողմից հայկական տարածքի վրա կրակոցների վերսկսմամբ, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինվոր և մեկ ադրբեջանցի վիրավորվել։ Ֆրանսիան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը:

Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու և ադրբեջանական ուժերի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին։ Միայն բանակցությունների միջոցով կարող են լուծվել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին