Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում տեղակայված ընկերությունը հայտնվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

01 Հոկտեմբեր, 2022 10:09
ՀՀ-ում տեղակայված ընկերությունը հայտնվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Հայաստանում գտնվող «Taco LLC» ընկերությունն ընդգրկվել է Միացյալ Նահանգների կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների ցանկում։ Այս մասին տեղկանում ենք ԱՄՆ Ֆինանսների նախարության կայքից։

Taco LLC-ը ռուսական «Ռադիոավտոմատիկա» ընկերության գործընկերն է, որը հանդիսանում է էլեկտրոնային կոմպոնենտային բազայի մատակարարը և ունի սեփական փորձարարական լաբորատորիան՝ ԷԿԲ-ների սերտիֆիկացման համար։

ԱՄՆ գերատեսչության կարծիքով` ընկերությունը, իմանալով դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումը, իրականացրել է այդ սանկցիաները շրջանցող գործունեություն, նաև Հայաստանում «Ռադիոավտոմատիկայի» համար գնումներ կատարել։

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Ռուսաստանում, Չինաստանում և Բելառուսում տեղակայված ընկերությունները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին