Կարևոր իրադարձություններ

Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին մեքենա է շրջվել. վարորդի վիճակը միջին ծանրության է, ուղևորինը` ծանր

01 Հոկտեմբեր, 2022 09:55
Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին մեքենա է շրջվել. վարորդի վիճակը միջին ծանրության է, ուղևորինը` ծանր

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Վարդաղբյուր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ․ Հ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ Ռ․ Մ․-ն (ծնված 1997 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները Հ․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ․Մ․-ինը՝ ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին