Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, իսկ կհանդիպի՞ Էրդողանի հետ

30 Սեպտեմբեր, 2022 23:58
Փաշինյանը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, իսկ կհանդիպի՞ Էրդողանի հետ

Այս պահի դրությամբ Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպումը ո՛չ հաստատված է, ոչ էլ բացառված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով.

«Ե՛վ մեր, և՛ թուրքական կողմը չենք բացառել իմ և Էրդողանի հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռևս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից։ Կա ԵՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ հրավիրված ենք և՛ Թուրքիան, և՛ մենք։ Ե՛վ մենք, և՛ իրենք պետք է որոշենք այդ գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության ձևաչափի վերաբերյալ, և մասնակցելու դեպքում հանդիպումը կկայանա, թե՝ ոչ, այլ խնդիր է։ Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, պատրաստվում եմ մասնակցել գագաթաժողովին, իսկ հանդիպումն այս պահին կարող եմ ասել, որ բացառված չէ։ Բայց չեմ էլ կարող ասել, որ հաստատված է»:

 

Լրահոս

Դիտել ավելին