Կարևոր իրադարձություններ

Մեքենայում հրդեհ է բռնկվել

01 Հոկտեմբեր, 2022 08:46
Մեքենայում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի վերջնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի փողոցի վերջնամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Ս․) սրահի և շարժիչի հատվածը` մասամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին