Կարևոր իրադարձություններ

Չնայած առկա մի շարք մարտահրավերների` ՀՀ-ի տնտեսությունը չի դադարում զարգանալ. նախարար

30 Սեպտեմբեր, 2022 22:52
Չնայած առկա մի շարք մարտահրավերների` ՀՀ-ի տնտեսությունը չի դադարում զարգանալ. նախարար

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։

Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշները, ընդգծելով, որ չնայած առկա մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը, «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին։

Նախարարը ներկայացրել է նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, որոնք միտված են ոլորտում արտադրողականության բարձրացմանը։

Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ԱՄՀ-ն կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը և շարունակելու է իր ծրագրերով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իրականացվող բարեփոխումներին։ Նա հատկապես կարևորել է գիտելիքահեն տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին