Կարևոր իրադարձություններ

Վարչապետն անդրադարձել է նաև Հնդկաստանից գնված զենքին, Փելոսի այցին, ճանապարհների բացմանն ու ԼՂՀ անկախությանը

30 Սեպտեմբեր, 2022 21:44
Վարչապետն անդրադարձել է նաև Հնդկաստանից գնված զենքին, Փելոսի այցին, ճանապարհների բացմանն ու ԼՂՀ անկախությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ճանապարհների բացմանը, ԼՂՀ անկախությանը, Փելոսի այցին ու Հնդկաստանից գնված զենքին:

«Ադրբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ են արվում՝ տողատակերում փորձելով տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Մենք դեմ չենք ճանապարհների բացմանը։ Մեր ցանկությունը որպեսզի հստակ արտահայտվի, նույնիսկ նախագծի անուն ունենք՝ «Հայկական խաչմերուկ» նախագիծ։ Սրանով ցույց ենք տալիս, որ այս գործը համարում ենք մեր սեփականը։

Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս։ Մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին, վարչապետը նշել է, որ այն հակառուսական չի եղել. «Պետք չէ հակառուսական կոնտեքստ տալ․ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ և պետք չէ թերագնահատել ալդ քայլը»։

Հնդաստանից զենքի գնման վերաբերյալ կարող եմ ասել, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեմայն այն թեման չէ, որը պետք է հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ հնդկական մամուլում եղած հրապարակումները ՀՀ-ի կողմից չեն հերքվել։ Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակը մեծացնելու համար։ Նիկոլ Փաշինյան

 

Լրահոս

Դիտել ավելին