Կարևոր իրադարձություններ

Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել՝ ՀԱՊԿ չկա. վարչապետ

30 Սեպտեմբեր, 2022 21:05
Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել՝ ՀԱՊԿ չկա. վարչապետ

«ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, սակայն ես հակառակը ձևակերպեցի, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից։ Սա բառախաղ չէ, սա լուրջ բովանդակություն է։ Մենք ակնկալում ենք հստակ քաղաքական գնահատական։ Մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար «կարմիր գիծ է»։

Նախորդ տարի, երբ տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, դիմեցինք ՀԱՊԿ-ին, ստացանք պատասխան, որ սահմանը սահմանազատված և սահմանագծված չէ։ Այդ դեպքում այդ «կարմիր գիծը» որտեղո՞վ է անցնում։ Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել՝ ՀԱՊԿ չկա, քանի որ այն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով»,-հարցազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյան

 

Լրահոս

Դիտել ավելին