Կարևոր իրադարձություններ

Հիմա ստորագրելու որևէ թուղթ չկա. Փաշինյանը` բանակցային գործընթացի, դիտորդական առաքելության մասին

30 Սեպտեմբեր, 2022 20:48
Հիմա ստորագրելու որևէ թուղթ չկա. Փաշինյանը` բանակցային գործընթացի, դիտորդական առաքելության մասին

Բանակցային գործընթացի մասին տեղյակ են բավականին լայն շրջանակներ՝ խորհրդարանական «ՔՊ» խմբակցությունը, ԱԽ-ն, ԼՂ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը ևս, ըստ էության, հրաժարվել է։

Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք։ Ֆրանսիայի ՊՆ կողմից ուղարկվող առաքելությունը տեղում պետք է գնահատի անվտանգային իրավիճակը՝ հետագա վերլուծության համար։ Միջազգային դիտորդական առաքելության մասին խոսելիս նկատի ունենք մշտական կամ երկարաժամկետ դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարևորագույն նպատակներից մեկն իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն գործողություններ։

Երրորդ Հանրապետության պատմության մեջ դժվար կլինի գտնել այնպիսի 3 ամիսներ, երբ հակառակորդը չի կրակել։ Խաղաղությունն անհրաժեշտություն է, որի հետևից պետք է գնալ։ Որքան սուր է վիճակն, այնքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը։ Պետք է այնպես անենք, որ խաղաղությունը տարածաշրջանի համար դառնա ընդհանուր շահ։

Բանակցությունների սեղանին հիմա ստորագրելու որևէ թուղթ չկա։ Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված, որը մենք ենք պատրաստել։ Դա պատրաստ չէր ստորագրել Ադրբեջանի նախագահը»,-Հանրային հեռուստաընկերության հարցերին ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին