Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան այսօր արագացված կարգով դիմելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Զելենսկի

30 Սեպտեմբեր, 2022 19:29
Ուկրաինան այսօր արագացված կարգով դիմելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Զելենսկի

Ուկրաինան այսօր արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Այս մասին «Տելեգրամ»-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Դե ֆակտո մենք արդեն անցել ենք մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ։ Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Դրանք իրական են Ուկրաինայի համար՝ իրական ռազմի դաշտում և մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում:

Մենք վստահում ենք միմյանց, օգնում ու պաշտպանում ենք միմյանց։ Սա հենց Հյուսիսատլանտյան դաշինքն է: Դե ֆակտո Ուկրաինան այսօր հայտ է ներկայացնում, որպեսզի այն դարձնի դե յուրե։ Ընթացակարգը համահունչ կլինի մեր արժեքին՝ պաշտպանելու մեր ամբողջ հասարակությունն արագացված հիմունքներով։ Մենք մեր որոշիչ քայլն ենք անում՝ ստորագրելով արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել էր, որ Զելենսկին սեպտեմբերի 30-ին հրավիրել է երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ։  

 

Լրահոս

Դիտել ավելին