Կարևոր իրադարձություններ

Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք համագործակցության արդյունավետ ձևաչափ են. Շիրակի մարզպետ

30 Սեպտեմբեր, 2022 19:03
Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք համագործակցության արդյունավետ ձևաչափ են. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի խորհրդի կազմով։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022 թվականի 8 ամիսների կատարողականին, համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության և ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների անցկացմանն, ինչպես նաև Շիրակի մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և 2023 թվականին նախատեսվող ծրագրերի հայտերի մշակմանն ու ներկայացմանը։

«Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք համագործակցության արդյունավետ ձևաչափ են, որոնց իրականացումն ու արդյունավետությունը խիստ կարևոր է։ Ծրագրերի ընթացքին պետք է հետևեն պատասխանատուները, դրանցում թերությունները բացառելու համար պետք է համայնքապետերի աչալրջությունն ու վերահսկողությունը, աշխատանքների տեմպերից գոհ չեմ և հորդորում եմ լինել առավել զգոն և թույլ չտալ անհարկի ձգձգումները»,- նշել է Շիրակի մարզպետը։

Խորհրդակցության ավարտին քննարկվել են մարզի քաղպաշտպանության պլանին վերաբերող հարցեր, տրվել են հանձնարարականներ՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստվածության պահանջվող մակարդակի պահմանմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին