Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսը ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպում է նախապատրաստում

30 Սեպտեմբեր, 2022 15:40
Կաթողիկոսը ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպում է նախապատրաստում

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի պատասխան բազմաթիվ հարցումների` տեղեկացնում ենք, որ ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»։

 

Լրահոս

Դիտել ավելին