Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    410
    428

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Քանի գիտական և գիտատեխնիկական ծրագրեր են ներկայացվել պետական ֆինանսավորման

30 Սեպտեմբեր, 2022 14:17
Քանի գիտական և գիտատեխնիկական ծրագրեր են ներկայացվել պետական ֆինանսավորման

 ՀՀկառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխ­նիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը

Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրեր: Ցանկում ներառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1 պետական նպատակային ծրագրեր:

Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է մոտ 7 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետազոտությունները ներկայացվել են հետևյալ գիտական կազմակերպությունների կողմից՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ», ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ», ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ», ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն», ԳԱԱ «Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ», ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ»:

Վերոնշյալ ծրագրերը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին