Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի անկախությունը

30 Սեպտեմբեր, 2022 14:05
ՌԴ-ն ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի անկախությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ճանաչվել են որպես անկախ տարածքներ՝ հետագայում դրանք Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունման համար։ Tass-ի փոխանցմամբ` այս մասին ասված է համապատասխան փաստաթղթում: 

Նախագահի ստորագրած փաստաթղթերում նշվում է, որ հաշվի առնելով ուկրաինական տարածքների բնակիչների կամքը, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին համապատասխան, պետք է ընդունել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը:

Հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 23-27-ը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է բնակիչների 98,42 տոկոսը, ԴԺՀ-ում՝ 99,23 տոկոսը, Խերսոնի շրջանում՝ 87,05, Զապորոժիեում՝ 93,11 տոկոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին