Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

30 Սեպտեմբեր, 2022 12:58
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ։ Այս մասին տեղեկանում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունից:

Օրերս լրագրողների հետ զրույցում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին, ասել էր, որ նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը։

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է հայկական կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության առնչությամբ»,- հարցին է պատասխան` ասել է Հունանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին