Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    410
    428

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտական ներկայացուցիչները եղել են ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում (լուսանկարներ)

30 Սեպտեմբեր, 2022 11:31
Դիվանագիտական ներկայացուցիչները եղել են ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում  (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։

Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետերի ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։ Սոթք և Կութ բնակավայրերում թիրախավորվել և ռմբակոծվել են դպրոցները, մանկապարտեզները, համայնքապետարանի շենքերը, բուժկետը, 190-ից ավել տներ, որոնցից մոտ 50-60-ն ամբողջությամբ, օժանդակ շինություններ, տեխնիկա, ավտոմեքենաներ։

 «Այն, ինչին մենք ականատես եղանք շրջայցի ժամանակ ակնհայտ է դարձնում, որ թշնամին միտումնավոր է թիրախավորել է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը։ Դա է փաստում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների թիվը»-ընդգծել է նախարարը։

Երկու բնակավայրում շրջայցից և փաստերն արձանագրելուց հետո արդեն Վարդենիս համայնքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի, ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան։ ԳՇ պետի տեղակալը դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը և ադրբեջանական կողմի վայրագությունները՝ մասնավորապես հայ կին զինծառայողների մարմինները ծայրահեղ դաժանությամբ խոշտանգելու փաստեր։ Տեղի է ունեցել հարցուպատասխան։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դիվանագետներին նախաձեռնությանն արձագանքելու և շրջայցին մասնակցելու համար․

«Մենք այս օրերին տեսել ենք ոչ միայն ձեր բարեկամական աջակցությունը, այլև լսել ենք ձեր թիրախային գնահատականը ագրեսորի նկատմամբ։ Կարծում ենք, որ համատեղ աշխատանքը շարունակական կլինի, որպեսզի նրանք դուրս գան մեր սուվերեն տարածքից և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,-ասել է նախարարը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին