Կարևոր իրադարձություններ

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում. կան տուժածներ

30 Սեպտեմբեր, 2022 09:25
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում. կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 02։57-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Մ․ Ս․-ն (ծնված 1974 թ․), Ա․ Պ․-ն (ծնված 1986 թ․) և Ա․ Ղ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները Ա. Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը․ ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

 

Լրահոս

Դիտել ավելին