Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը. «Հրապարակ»

30 Սեպտեմբեր, 2022 08:01
Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը, որին նաեւ արտախորհրդարանականներ, փորձագետներ էին մասնակցում, քննարկում էին երկրում առկա խնդիրները։ ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանի մեկնարկին՝ սեպտեմբերի 12-ին, ընդդիմությունն «Անի գրանդ»-ում անդրանիկ հավաքն արեց՝ քննարկեցին անվտանգային հարցեր։ Հաջորդ օրը պետք է տնտեսական հարցեր քննարկեին, սակայն թշնամին հարձակվեց, եւ նիստը հետաձգվեց։

 «Հայաստան» դաշինքից ասացին, որ մտադիր են շարունակել քննարկումները․ երբ է լինելու հաջորդը, ինչ թեմայով, դեռ հստակեցված չէ, ենթադրաբար՝ եկող շաբաթ՝ ԱԺ նիստերին զուգահեռ

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին