Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Ծաղկաշեն գյուղում

29 Սեպտեմբեր, 2022 20:59
Հրդեհ է բռնկվել Ծաղկաշեն գյուղում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 11։48-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղին հարակից դաշտերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին