Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը ներկայացրել եմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները. Ա. Գրիգորյան

29 Սեպտեմբեր, 2022 20:16
Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան
ԱՄՆ Պաշտպանության  քարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը ներկայացրել եմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները. Ա. Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել եմ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

Հանդիպմանը մանրամասն ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:

Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»:

 

Լրահոս

Դիտել ավելին