Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան

29 Սեպտեմբեր, 2022 16:31
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

Հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին