Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարարը Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել Արցախի մասին դասախոսությամբ

29 Սեպտեմբեր, 2022 14:32
Արցախի ԱԳ նախարարը Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել Արցախի մասին դասախոսությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել «Արցախի արտաքին քաղաքականությունը և պետականաշինությունը» թեմայով դասախոսությամբ։

 Արցախի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ դասախոսությունից առաջ նախարարն ընդգծել է, որ իր բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում ձգտում է հանդիպումներ ունենալ տարբեր գիտակրթական հաստատություններում՝ հաշվի առնելով նմանատիպ հանդիպումների փոխադարձ օգտակարությունը։

Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է դասախոսական և ուսանողական կազմի հարցերին, երախտագիտություն հայտնել անմիջական ու հետաքրքիր քննարկումների համար։
 

Լրահոս

Դիտել ավելին