Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը գումար հատկացրեց 4 ճանապարհահատվածի շինարարության համար

29 Սեպտեմբեր, 2022 12:43
Կառավարությունը գումար հատկացրեց 4 ճանապարհահատվածի շինարարության համար

ՀՀ կառավարության նիստում քննարկվեց «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում  վերաբաշխում և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է մոտ 3 միլիարդ 61 միլիոն դրամ հատկացնելով 4 ճանապարհահատվածների համար։

Ընդհանուր երկարությունը 34 կմ է:

«Մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ, հասկանալի պատճառներով, որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաներին:

Մյուս հատվածը վերաբերում է Տաթև-Աղվանիին. Վերին Խոտանան գյուղի հատվածում մենք շրջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Մյուսը Քաջարանից դեպի Մեղրի հատվածն է: Հիմնանորոգման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Չորրորդը Տավուշի մարզում 1.7 կմ-ոց հատված է»,- Կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ 3 միլիարդ 61 միլիոնից 45 միլիոնը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության:

 

Լրահոս

Դիտել ավելին