Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի. ՀՀ վարչապետ

29 Սեպտեմբեր, 2022 11:15
Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի. ՀՀ վարչապետ

ԶՈւ բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել: Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈւ բարեփոխումները: Այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերություններում: ▫️Փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի: Ունենք դեպքեր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակիցների կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին