Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 245 միլիոն դոլարի զենք. ԶԼՄ-ներ

29 Սեպտեմբեր, 2022 10:41
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 245 միլիոն դոլարի զենք. ԶԼՄ-ներ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել, քանի որ ասիական երկիրը գտնվում է հարևան Ադրբեջանի հետ մեծ սահմանային հակամարտության մեջ: Այս մասին հայտնում է  Economic Times-ը:  

Ինչպես հայտնում է լրատվականը՝ երկու երկրների միջև զենքի առք ու վաճառքի պայմանագիրը կնքվել է այս ամսվա ընթացքում:

Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին