Կարևոր իրադարձություններ

Նախագահն արձագանքել է թագուհու` հրաժեշտի արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպին. «Ժողովուրդ»

29 Սեպտեմբեր, 2022 08:29
Նախագահն արձագանքել է թագուհու` հրաժեշտի արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որեւէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղի մոտ: ՀՀ նախագահի հետ կապված այդ միջադեպը, հիշեցնենք, միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցների քննադատությանն էր արժանացել: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնել էին. «Վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որեւէ խախտում տեղի չի ունեցել»:

Ի՞նչ է ստացվում. աշխարհի մի շարք կշիռ ունեցող ԶԼՄ-ներ քննադատում են Վահագն Խաչատուրյանի՝ հանգուցյալի աճյունի մոտ դրսեւորած ոչ ընդունելի, էթիկական նորմերը խախտող վարքագիծը՝ նշելով, որ ցուցանակ է փակցված եղել լուսանկար անելու արգելքի մասին, իսկ Հայաստանից հակադարձում են, թե ոչինչ չեն խախտել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: 

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին